Գենադի Արվելաձեն Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է սևծովյան սուզանավային մալուխի նախագիծը
Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Քոհեն Դևիդսի հետ։
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Համաշխարհային բանկի հարաբերությունները, հատուկ ուշադրություն է դարձվել Բանկի մասնակցությամբ ընթացիկ և ապագա ծրագրերին։
Հանդիպմանը դրական է գնահատվել Վրաստանի և Համաշխարհային բանկի գործընկերությունը, որի արդյունքում երկրում իրականացվել են կառուցվածքային զգալի բարեփոխումներ այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են՝ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը, ենթակառուցվածքների կազմակերպումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խթանումը, նորարարական էկոհամակարգի զարգացումը, տրանսպորտը, էներգետիկան, պետական ձեռնարկությունների կորպորատիվացումը և այլն։ Միաժամանակ ընդգծվել են ընթացիկ և ապագա համագործակցության առաջնահերթ ոլորտները։
Հանդիպմանն ընդգծվել է սևծովյան մալուխի հետ կապված շարունակական հետազոտությունները։ Նշվել է այս նախագծի մեծ նշանակությունը Վրաստանի էներգետիկ ապագայի համար։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։