Գելա Սամխարաուլին ընտրվել է ագրարային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Գելա Սամխարաուլին ընտրվել է ագրարային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Նրա թեկնածությամ համար այսօր քվեարկել են ագրարային հարցերի կոմիտեի նիստում։
Գելա Սամխարաուլիի թեկնածությունն առաջադրել է կոմիտեի նախագահ Նինո Ծիլոսանին։
«Գելա Սամխարաուլին նախորդ երկու գումարման խորհրդարաններում եղել է ագրարային հարցերի կոմիտեում, միաժամանակ ղեկավարել է կոմիտեն ութերորդ գումարման խորհրդարանում։ Ես եղել եմ իններորդ գումարման խորհրդարանում կոմիտեի նախագահի առաջին տեղակալը և կարծում եմ, որ առաջին տեղակալի թափուր պաշտոնի անհրաժեշտությունից ելնելով, պարոն Գելայի վերաբերյալ իմ առաջարկը լիովին հիմնավորված է և պատշաճ կերպով ընտրված»,- ասաց Նինո Ծիլոսանին։