Գեկա Գելաձեն պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում
Գեկա Գելաձեն պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վրացական պատվիրակությանը հյուրընկալում է Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

Այցի շրջանակներում նախարարը երկկողմ հանդիպում կունենա իր թուրք գործընկերոջ հետ, որի ընթացքում կքննարկվեն երկրների միջև իրավապահ ոլորտում առկա գործընկերությունը, դրա խորացման հեռանկարները և համագործակցության առաջնահերթ ոլորտները։ Բացի այդ, Գեկա Գելաձեն կայցելի նաև Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանական ստորաբաժանումներ և տեղում կծանոթանա նրանց աշխատանքի առանձնահատկություններին և ենթակառուցվածքներին։