Գեկա Գելաձեն Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է ՆԳ նախարարության Իմերեթի և Սամեգրելո մարզերում գործող բաժինների աշխատակիցներին
Գեկա Գելաձեն Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է ՆԳ նախարարության Իմերեթի և Սամեգրելո մարզերում գործող բաժինների աշխատակիցներին

ՆԳ նախարար Գեկա Գելաձեն Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է ՆԳ նախարարության Իմերեթի և Սամեգրելո մարզերում գործող բաժինների աշխատակիցներին։

ՆԳՆ-ի հաղորդմամբ, նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց արդյունավետ աշխատանքի համար և ընդգծել է ՆԳՆ յուրաքանչյուր աշխատակցի անխոնջ աշխատանքի կարևորությունը հասարակական անվտանգության և կարգուկանոնի պահպանման գործում։

Գեկա Գելաձեն նշել է, որ նախարարությունը ապագայում կշարունակի բարելավել իր աշխատակիցների սոցիալական և աշխատանքային պայմանները։