Գեկա Գելաձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերտիի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն հանդիպում է ունեցել Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտիի հետ։
ՆԳՆ-ի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Գեկա Գելաձեն մարդու իրավունքների հանձնակատարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել նախարարության գործունեության և առաջնահերթ ոլորտների, ինչպես նաև ընթացիկ և իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։
Կողմերը քննարկել են նաև Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը։
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև Ներքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի միջև ապագա համագործակցության հարցեր։