Գեղասահքի վրացական առաջին ոսկե մեդալը՝ Անաստասիա Գուբանովան Եվրոպայի չեմպիոն է
Ֆինլանդիայի Էսպու քաղաքում ընթանում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։ Կարճ ծրագրում գերազանց մրցելույթից և առաջին տեղը գրավելուց հետո այսօր Վրաստանի անունից ազատ ծրագրով մրցեց Անաստասիա Գուբանովան՝ 130.10, և ընդհանուր առմամբ վաստակեց 199,91 միավոր և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Այսօր ավելի ուշ սառույցին ելույթ կունենան նաև պարային զույգերը՝ Գիորգի Ռևիան և Մարիա Կազակովան, որոնք առաջին ելույթից հետո 8-րդ տեղում են։ Եվրոպայի առաջնությունում անհատական մրցումներին մասնակցել են նաեւ Նիկա Էգաձեն ու Մորիս Ղվիթելաշվիլին, ովքեր համապատասխանաբար զբաղեցրել են 7-րդ և 16-րդ տեղերը։