Գեղասահք. Նոր մարզական սեզոնի հաջող մեկնարկ #1TVSPORT
Գեղասահք. Նոր մարզական սեզոնի հաջող մեկնարկ #1TVSPORT

Գրան պրիի փուլերին մասնակցելու պատմության մեջ առաջին անգամ Վրաստանը կարողացավ բրոնզե մեդալ նվաճել կանանց կարգում և լավագույն արդյունքը ցույց տվեց եվրոպական երկրների ներկայացուցիչներից՝ 193,11 միավորով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի գեղասահքի ֆեդերացիան։

Շեֆիլդում անցկացված փուլին մասնակցել են տասը երկրների 12 մարզիկներ։ Անաստասիա Գուբանովան Վրաստանի անունից հանդես է գալիս 2021 թվականից։ Գուբանովան առաջին անգամ ներկայացրել է Վրաստանը Գրան պրիի փուլում։ Նրա դեբյուտը ավարտվեց երրորդ տեղով և բրոնզե մեդալով։ Վրաստանի ներկայացուցիչը Գրան Պրիի վարկանիշային ակտիվում գրանցեց 11 միավոր։ Անաստասիա Գուբանովայի համար երկրորդ փուլը կանցկացվի Ֆինլանդիայի Էսպու քաղաքում երկու շաբաթ անց։