Գեղասահք | Նիկա Էգաձեն ներկայացել է Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարի շրջանակներում. Վրաստանի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ #1TVSPORT

10:14, 08.02.2026

2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում գեղասահքի թիմային մրցումները շարունակվում են։

Վրաստանը կարճ ծրագրում ներկայացրել է Նիկա Էգաձեն։ Նրա ելույթը գնահատվել է 84.37 միավորով և Վրաստանին բերել է 5 թիմային միավոր։

Փետրվարի 6-ին ռիթմիկ պարում Դիանա Դեյվիսի և Գլեբ Սմոլկինի զույգը Վրաստանի հավաքականի համար վաստակել է 5 միավոր, Անաստասիա Գուբանովան՝ 6, իսկ Անաստասիա Մետելկինայի և Լուկա Բերուլավայի զույգը՝ 9 միավոր։ Արդյունքում, 25 միավորով Վրաստանի հավաքականը 10 թիմերի մեջ զբաղեցրել է հինգերորդ տեղը և պատմության մեջ առաջին անգամ նվաճել է եզրափակիչի ուղեգիր։

Մեդալների համար կպայքարեն հետևյալ թիմերը՝ ԱՄՆ (33 միավոր), Ճապոնիա (32), Իտալիա (28 միավոր), Կանադա (27), Վրաստան (25)։

Մեդալների համար պայքարը կսկսվի ազատ ծրագրով։ Առաջինը Վրաստանը կներկայացնի Դիանա Դեյվիսի և Գլեբ Սմոլկինի զույգը։

Նմանատիպ