Գեղասահք | Լուկա Բերուլավան և Անաստասիա Մետելկինան դարձել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ #1TVSPORT
Գեղասահքի Եվրոպայի առաջնության զույգերի պայքարում Լուկա Բերուլավան և Անաստասիա Մետելկինան նվաճել են բրոնզե մեդալներ։
Կարճ ծրագրից հետո Մետելկինան ու Բերուլավան 57,03 միավորով 9-րդ տեղում էին։ Զույգը ազատ ծրագրում վաստակեց 134,85 միավոր՝ ընդհանուր առմամբ հավաքելով 191,88 միավոր և ի վերջո զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
Գերմանացի Միներվա Ֆաբիեն Հասե և Նիկոլա Վոլոդին զույգը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ իտալուհիներ Սառա Կոնտին և Նիկոլո Մաչին՝ արծաթե մեդալներ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության կարճ ծրագրից հետո տղամարդկանց պայքարում երկրորդ տեղում է Նիկա Էգաձեն, իսկ առաջին տեղում է Անաստասիա Գուբանովան։
Հունվարի 31-ին Վրաստանի անունից ռիթմիկ պարերում կմրցեն Դիանա Դեւիսն ու Գլեբ Սմոլկինը։