Գեղասահք | Անաստասիա Մետելկինան և Լուկա Բերուլավան նվաճել են «Թրիալեթիի գավաթը» #1TVSPORT

18:30, 03.10.2026

Զույգասահքում Վրաստանի ներկայացուցիչներ Անաստասիա Մետելկինան և Լուկա Բերուլավան հաղթել են Բաթումիում անցկացված «Թրիալեթիի գավաթ» (Trialeti Cup) մրցաշարում:

Կարճ ծրագրից հետո նրանք առաջին տեղում էին և համարվում էին չեմպիոնության հիմնական հավակնորդները: Նրանց ամենամեծ մրցակցությունը ցույց են տվել չեզոք դրոշի ներքո հանդես եկող ներկայացուցիչներ Անաստասիա Միշինան և Ալեքսանդր Գալյամովը, ովքեր երկու ծրագրերի արդյունքում վաստակել են 132.83 միավոր և ի վերջո զբաղեցրել երկրորդ տեղը:

Բերուլավա-Մետելկինա զույգը բարձր մակարդակով է ներկայացրել նաև ազատ ծրագիրը՝ ընդհանուր առմամբ հավաքելով 135.82 միավոր և նվաճելով ոսկե մեդալներ:

Հիշեցնենք, որ «Թրիալեթիի գավաթում» չեմպիոնի տիտղոսը նվաճել են նաև Գլեբ Սմոլկինն ու Դիանա Դևիսը (պարային զույգեր), ինչպես նաև Նիկա Եգաձեն (տղամարդկանց մենասահք):

Նմանատիպ