Գեդևան Փոփխաձեն մեր թիմի անդամ է, նրա որոշումը սխալմունք էր. Մամուկա Մդինարաձե
Գեդևան Փոփխաձեն մեր թիմի անդամ է, նրա որոշումը սխալմունք էր. Մամուկա Մդինարաձե

«Վրացական երազանք» դաշինքի նախագահ Մամուկա Մդինարաձեն Գեդևան Փոփխաձեի որոշումը որակել է հապճեպ և սխալ: Ինչպես լրագրողներին հայտնել է Մդինարաձեն, կառավարող թիմի կողմից Նինիա Կակաբաձեի աջակցության փաստարկն այն էր, որպեսզի ընդդիմությանը տրվեր իր քվոտայի իրականացման հնարավորություն:

«Գեդևան Փոփխաձեի որոշումը շուտափույթ էր և սխալ: Կակաբաձեին չեմ աջակցել, սակայն մեծամասնության մի մասը որոշել է, որ փոքրամասնությունից չվերցնի այդ հնարավորությունը:

Գեդևան Փոփխաձեն մեր թիմի անդամ է, նրա որոշումը սխալ արարք էր»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն: