«Գազպրոմում» ասում են, որ կշարունակեն գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով՝ եվրոպացի սպառողների պահանջներին համապատասխան. Reuters

16:49, 01.05.2022

Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ կշարունակի գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով՝ եվրոպացի սպառողների պահանջներին համապատասխան,- այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռուսական պետական ​​ընկերությանը։

Հրատարակության համաձայն, եվրոպացի սպառողների պահանջարկը մայիսի 1-ին կազմել է 97,2 մլն խմ, ինչը գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը՝ 71,7 մլն խմ։

Reuters-ը, սակայն, չի նշում, թե եվրոպական որ երկրներին է մատակարարվում ռուսական գազը։

Նմանատիպ