«Գազպրոմում» ասում են, որ կշարունակեն գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով՝ եվրոպացի սպառողների պահանջներին համապատասխան. Reuters
Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ կշարունակի գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով՝ եվրոպացի սպառողների պահանջներին համապատասխան,- այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռուսական պետական ընկերությանը։
Հրատարակության համաձայն, եվրոպացի սպառողների պահանջարկը մայիսի 1-ին կազմել է 97,2 մլն խմ, ինչը գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը՝ 71,7 մլն խմ։
Reuters-ը, սակայն, չի նշում, թե եվրոպական որ երկրներին է մատակարարվում ռուսական գազը։