«Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ կանգ է առել «Հյուսիսային հոսք 1» գազատարի հերթական տուրբինը, ինչի արդյունքում գազամատակարարումը Եվրոպա կկրճատվի երկու անգամ

22:29, 25.07.2022

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ կանգ է առել «Հյուսիսային հոսք 1» գազատարի հերթական տուրբինը, ինչի արդյունքում գազամատակարարումը Եվրոպա կկրճատվի երկու անգամ։ Որպես դրա պատճառ նշվել են ռուսական ընկերությունում տեխնիկական աշխատանքները։

Ըստ «Գազպրոմի», տուրբինի դադարեցումից հետո «Հյուսիսային հոսք 1» գազատարը 24 ժամում կկարողանա տեղափոխել 33 մլն խմ բնական գազ, ինչը նախատեսված մատակարարման 20%-ն է։

Այս ֆոնին Եվրոպայում գազի գինը կտրուկ աճել է և կազմել 1860 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Ավելի վաղ Կանադան համաձայնել էր բացառություն անել եւ շրջանցել պատժամիջոցները՝ Գերմանիա ուղարկելով ռուսական գազատարի համար անհրաժեշտ տուրբին։

Նմանատիպ