Գազի հատվածում լարվածության պատճառով Բենյամին Նեթայնյահուն դադարեցրել է իր այցն ԱՄՆ և վերադարձել հայրենիք
Իսրաելի վարչապետը դադարեցրել է իր այցն ԱՄՆ և վերադարձել հայրենիք: Պատճառը Գազի հատվածից արձակած հրթիռն է, որը ընկել է Թել Ավիվում, արդյունքում տուժել է առնվազն 7 մարդ:
Ինչպես հայտարարել է Բենյամին Նեթայնյահուն, Իսրաելը պատրաստվում է խիստ պատասխանի համար:
Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ Իսրաելի հավելյալ ուժեր է ուղարկել Գազի հատվածի ուղղությամբ: Իսրաելի բանակում հայտարարում են, որ կատարվածի պատասխանատվությունը դրվում է «Համաս» շարժման վրա:
Հատկանշական է, որ 2014 թվականից, սա առաջին դեպքն էր, երբ Գազի հատվածից արձակած հրթիռը ընկել է այսքան հեռու: