Գազի բացակայության պատճառով Քութաիսիի 20 դպրոցներում և 17 մանկապարտեզներում դադարեցվել է ուսումնական գործընթացը
Քութաիսիի 20 հանրային դպրոցներում և 17 մանկապարտեզներում դադարեցվել է ուսումնական գործընթացը: Պատճառն այն է, որ այս հաստատություններին բնական գազ չի մակատարարվում:
Կրթության ռեսուրս-կենտրոնի ղեկավար Մայա Ցքիտիշվիլու խոսքով, քաղաքի մասշտաբով մոտ 20 դպրոցի չի մատակարարվում բնական գազ և երեխաների անվտանգության համար, ուսումնական գործընթացը դադարեցվել է մեկ օրով: Այն հավանաբար կվերականգնվի վաղը:
«Սոկար գազի» ցանցում տեղի ունեցած վթարի պատճառով, Քութաիսիի մոտ 60 տոկոսին չի մատակարարվում բնական գազ: