Գազայում պատանդ վերցվածների ընտանիքի անդամները գիշերում են Թել Ավիվի ռազմական շտաբի մոտ եւ հայտարարում լայնամասշտաբ հանրահավաքի մասին
Գազայում պատանդ վերցվածների ընտանիքի անդամները գիշերում են Թել Ավիվում ռազմական շտաբի մոտ։ Տեղեկությունը տարածում են իսրայելական լրատվամիջոցները։
Պատանդների ընտանիքի անդամների խոսքով՝ այս քայլով իրենք կառավարությունից և զինվորականներից պահանջում են ավելի մեծ ջանքեր՝ գերիներին վերադարձնելու համար։
Պատանդների ընտանիքները պահանջում են՝ Իսրայելը հրաժարվի հրադադարից, որը չի ներառում իրենց ընտանիքի անդամների ազատ արձակումը։
«Մինչև նրանք տուն չգան, մենք տուն չենք գնա: Մենք բոլորին կոչ ենք անում գալ և լինել մեզ հետ»,- ասել է Մեյրավ Լեշեմ Գորին, ում դուստրը պատանդներից մեկն է։
Սրան զուգահեռ՝ պատանդների ընտանիքի անդամներն ասում են, որ այսօր երեկոյան Թել Ավիվում բողոքի լայնածավալ ցույց է նախատեսվում։