Գազայի հատվածում վերականգնվում է ինտերնետի հասանելիությունը
Գազայի հատվածում վերականգնվում է ինտերնետի հասանելիությունը

Գազայի հատվածում վերականգնվում է ինտերնետի հասանելիությունը: Դիտորդական խումբը տեղեկությունը տարածում է սոցիալական ցանցի միջոցով։ Բացի այդ, մի քանի լրագրողներ նշել են, որ այժմ կարող են հեռախոսազանգեր կատարել և օգտվել սոցիալական ցանցերից:

Արտաքին աշխարհի հետ կապը Գազայի հատվածից դադարեցվել է այն պահից, երբ իսրայելական ուժերը սկսեցին ընդլայնել ռազմական գործողությունները:

Իսրայելի կարծիքով՝ սա պատերազմի հաջորդ՝ դժվար փուլի սկիզբն է։