Գազայի հատվածում շարունակվող մարտերի ընթացքում իսրայելական բանակը կորցրել է 11 զինվոր
Գազայի հատվածում շարունակվող մարտերի ընթացքում իսրայելական բանակը կորցրել է 11 զինվոր

Գազայի հատվածում շարունակվող մարտերի ընթացքում իսրայելական բանակը կորցրել է 11 զինվոր։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ զոհված զինծառայողների տարիքը 19-ից 24 տարեկան է։ Երկու զինվոր ծառայում էին 7-րդ զրահատանկային բրիգադի 77-րդ գումարտակում, իսկ մնացած զինվորները ընդգրկված էին Գիվատ հետևակային բրիգադի Ցաբարի գումարտակում։

«ՀԱՄԱՍ»-ի անդամները զրահամեքենաներից մեկի դեմ հակատանկային կառավարվող հրթիռ են կիրառել։ Նաև իսրայելական մեկ տանկ պայթել է պայթուցիկ սարքից։ Իսրայելի պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր ընդհանուր առմամբ զոհվել է իսրայելական բանակի 326 զինծառայող։