Գազայի հատվածում պնդում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից անկլավում սպանվել է ավելի քան 14500 երեխա և 9500 կին
Գազայի հատվածում անցած օրվա ընթացքում Իսրայելի ռազմական գործողության ընթացքում զոհվել է 47, վիրավորվել՝ 61 մարդ։
Այս մասին տեղեկություն է տարածում Գազայի հատվածի առողջապահական ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի ներխուժումից հետո արաբական անկլավում զոհվել է 34535 մարդ, վիրավորվել՝ 77704-ը։
8000 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Գազայի հատվածում ասում են, որ զոհվածների թվում կա ավելի քան 14500 երեխա և 9500 կին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ չնայած խաղաղ բանակցություններին, Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում դեռևս ցամաքային գործողություն կանցկացվի։
«Այն գաղափարը, որ մենք կդադարեցնենք պատերազմը, քանի դեռ բոլոր նպատակները ձեռք չեն բերվել, տարբերակ չէ, լինի պայմանավորվածություն, թե ոչ, մենք կմտնենք Ռաֆահ և կոչնչացնենք «ՀԱՄԱՍ»-ի գումարտակները, որպեսզի հասնենք լիակատար հաղթանակի»,- ասել է Բենիամին Նեթանյահուն։