Գազայի հատվածում պատանդ վերցված մարդկանց ընտանիքի անդամները հանդիպում են պահանջում Իսրայելի կառավարության հետ
Գազայի հատվածում պատանդ վերցված մարդկանց ընտանիքի անդամները հանդիպում են պահանջում Իսրայելի կառավարության հետ։
Ինչպես գրում է «BBC»-ն, իսրայելցի պատանդների ընտանիքի անդամներին հետաքրքրում է, թե երեկ երեկոյան իրականացված հարձակումների ժամանակ վնասվե՞լ են այն վայրերը, որտեղ ՀԱՄԱՍ-ը պատանդներ ունի։
«Այդ գիշերը ամենասարսափելի գիշերն էր։ Երկար ու անքուն գիշեր էր։ Գործողության ֆոնին մենք բացարձակ անորոշության մեջ ենք պատանդների ճակատագրի հետ կապված, որոնք նույնպես կարող է հայտնվել են հարձակման կետում։ Ընտանիքները բացատրության են սպասում։ Ամեն րոպե հավերժություն է թվում: Կոչ ենք անում կառավարությանը և նախարարների կաբինետի անդամներին անհապաղ ընդառաջել մեզ»,- ասված է պատանդների ընտանիքի անդամների հայտարարության մեջ։