Գազայի հատվածում կրկին ընդհատվել է ինտերնետ ծառայությունն ու հեռախոսային կապը
Գազայի հատվածում կրկին ընդհատվել է ինտերնետ ծառայությունն ու հեռախոսային կապը։ Տեղեկությունը տարածում է Գազայում գործող հեռահաղորդակցության «Paltel» ընկերությունը։ Ծառայության անջատման մասին խոսում է նաեւ «Jawwal» ընկերությունը։
Ինչպես գրում է «CNN»-ը, դրա պատճառը Գազայի հատվածի վրա Իսրայելի ինտենսիվ հարձակումներն են եւ ափամերձ անկլավում ցամաքային ընդլայնված գործողությունը։
Ինտերնետ մոնիտորինգի անկախ խմբերը լրատվամիջոցներին հայտնել են, որ Գազայի հատվածում հաղորդակցությունը բազմիցս տուժել է, սակայն վերջին խափանումը «ամենասարսափելին» էր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր: