Գազայի հատվածում ջրամատակարարման կետի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ

12:45, 14.07.2025

Գազայի հատվածում ջրամատակարարման կետի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ։

Ռոյթերսի տվյալներով՝ Գազայի հատված Իսրայելի կողմից արձակված հրթիռը ընկել է Նուսեյրաթի փախստականների ճամբարում։ Զոհերի թվում վեց երեխա կա, իսկ վիրավորների մեծ մասը գտնվում է ծանր վիճակում։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հրթիռի թիրախը «Իսլամական Ջիհադ» խմբավորմանը պատկանող բազան էր, որը ճանաչվում է որպես ահաբեկչական խմբավորում ԱՄՆ-ում և Եվրոպայում, սակայն «թերության պատճառով հրթիռը փոխել է ուղղությունը»։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։

«Իսրայելական բանակը ցավում է քաղաքացիական անձանց պատճառված ցանկացած վնասի համար», – ասվում է Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական հայտարարության մեջ։

Նմանատիպ