Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության արդյունքում վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 64 մարդ
Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության արդյունքում վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 64 մարդ։ Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները՝ հիմնվելով Գազայի հատվածի առողջապահական ծառայության վրա։
Տեղական աղբյուրները հայտնում են, որ օդային և հրետանային ռմբակոծությունների հետևանքով վիրավորվել է 105 մարդ։
Արաբական անկլավի բնակչությունը Իսրայելին մեղադրում է բնակելի թաղամասերն ու ապաստարանները ռմբակոծելու մեջ։ Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում շարունակում են իրենց գործողությունները Հեզբոլլահի դեմ։ Իսրայելի ռազմական ավիացիան ռմբակոծել է «Հեզբոլլահի» զինված ստորաբաժանումը Լիբանանի հարավում գտնվող Հուլա քաղաքում, իսկ զինամթերքի պահեստը՝ Ադլուն քաղաքում։
Իսրայելի ռազմական գործողությանը զուգահեռ՝ այսօր Իսրայելի տարածքը հրթիռակոծվել է Լիբանանից։