Գազայի հատվածում իսրայելական օդուժի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 195 մարդ, իսկ 120 մարդ դեռ որոնվում է
Գազայի հատվածում իսրայելական օդուժի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 195 մարդ, իսկ 120 մարդ դեռ որոնվում է

Գազայի հատվածում իսրայելական օդուժի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 195 մարդ, իսկ 120 մարդ դեռ որոնվում է։

Գազայի Առողջապահական ծառայության տվյալներով՝ Ջաբալիա փախստականների ճամբարի ռմբակոծության հետեւանքով տուժել է ավելի քան 700 մարդ։

Հաղորդվում է, որ Ջաբալիա փախստականների ճամբարը ռմբակոծվել է արդեն երրորդ անգամ։ ՄԱԿ-ն ասում է, որ անհամաչափ հարձակումները կարող են դիտվել որպես ռազմական հանցագործություն։

ՄԱԿ-ի մանկական գործակալությունը՝ UNICEF-ը, Ջաբալիա փախստականների ճամբարի վրա հարձակումները որակել է որպես «սարսափելի և ցնցող»: