Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետեւանքով զոհվել է 29, վիրավորվել՝ 25 մարդ
Գազայի հատվածի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետեւանքով զոհվել է 29, վիրավորվել՝ 25 մարդ։ Մահացածների թվում կան նաև անչափահասներ։ Տեղեկությունը տարածում է «Սի Էն էն»-ը։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումն իրականացվել է բնակելի թաղամասի վրա։
Ըստ պաշտոնյաների՝ վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոց։
Միաժամանակ իսրայելցի զինվորականները հաստատում են, որ հարձակվել են պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության վրա։
«Հարվածի հետևանքով ՀԱՄԱՍ-ի հրամանատարա-վերահսկման կենտրոնը, որը գտնվում էր ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների գործակալության համալիրում, այլևս չի գործում»,- ասվում է իսրայելական կողմի հայտարարության մեջ։