Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից վերջին մեկ օրվա գնդակոծության հետևանքով զոհվել է 122, վիրավորվել՝ 256 մարդ
Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից վերջին մեկ օրվա գնդակոծության հետևանքով զոհվել է 122, վիրավորվել՝ 256 մարդ։
Գազայի առողջապահական ծառայության տվյալներով՝ տուժածների թվում կան կանայք և երեխաներ։
Ռմբակոծության թիրախ են դարձել Խան Յունիս քաղաքը, ինչպես նաև Մաղազի, Դեյր էլ Բալա և Նուսեյրաթ փախստականների ճամբարները։ 7000 մարդ դեռ համարվում է անհետ կորած։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում բնակվող բնակչության 85 տոկոսը, 1,9 միլիոն մարդ փախստական է։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի բանակը ուժեղացնում է ռազմական գործողությունները և օդային հարվածները Զավայդայում՝ ճանապարհ հարթելու իր ուժերի համար Գազայի կենտրոն ներխուժելու համար:
Պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 22 722 մարդ, վիրավորվել՝ 58 166-ը։