Գազայի հատվածում իսրայելական բանակի գնդակոծության հետեւանքով առնվազն 32 մարդ է զոհվել
Գազայի հատվածում իսրայելական բանակի գնդակոծության հետեւանքով առնվազն 32 մարդ է զոհվել։ Տեղական լրատվականների փոխանցմամբ՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 06:00-ին Ջաբալիա քաղաքում ռմբակոծություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել են մեկ ընտանիքի բոլոր անդամները։
Ականատեսների վկայությամբ՝ գետնի վրա ռազմական գործողություններ չեն եղել, թռչում էին միայն իսրայելական անօդաչու թռչող սարքերն ու ռազմական ինքնաթիռները։ Տեղացիներն ասում են, որ տունը ռմբակոծվել է առանց որևէ նախազգուշացման։
Իսրայելական բանակի կողմից Գազա քաղաքը գնդակոծելու հետեւանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ Անհայտ կորածների որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
ՄԱԿ-ի կողմից աջակցվող սովի վերանայման կոմիտեն նախազգուշացրել է Գազայի հյուսիսում մոտալուտ սովի «մեծ հավանականության» մասին: