Գազայի հատվածում իսրայելական բանակի գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն քսան մարդ
Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից իրականացված գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։
Հաղորդվում է, որ առնվազն տասը պաղեստինցի է զոհվել, տասնհինգը վիրավորվել է Նուսեյրաթ փախստականների ճամբարի հրթիռակոծման հետևանքով: Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թվում կան մի քանի երեխաներ և կանայք։ Իսրայելական զինվորականները հրթիռակոծել են նաև Գազա քաղաքի Զեյթուն և Շեյխ Ռադվան թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է տասը մարդ։
Միաժամանակ, իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ ՀԱՄԱՍ-ը Գազայում ավելի արագ տեմպերով է զորանում, քան իսրայելական բանակը ոչնչացնում է իր ռազմական հնարավորությունները հատկապես հյուսիսային հատվածում։ Զեկույցում ասվում է, որ Իսրայելը ամիսներ շարունակ չի մտել հյուսիսային Գազայի հատվածներ, և պաղեստինյան ահաբեկչական խմբավորումն օգտագործում է այս ժամանակը վերախմբավորվելու և «պատերազմի հաջորդ փուլին» նախապատրաստվելու համար: