Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 45 մարդ
Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 45 մարդ:
Տեղահանվածները ապաստան են գտել ՄԱԿ-ի Պաղեստինի գործակալությանը պատկանող դպրոցում։ Իսրայելը հաստատում է դպրոցի տարածքի վրա հարձակումը և պնդում, որ թիրախը եղել է դպրոցի ներսում գործող ՀԱՄԱՍ խմբավորումը։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ իսրայելական ռազմական ինքնաթիռը երկու հրթիռ է արձակել փախստականների ճամբարի Նուսեյրաթ դպրոցի վերին հարկում գտնվող դասասենյակների ուղղությամբ։
Իսրայելն ասում է, որ շենքն օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի էլիտար Նուհբա ուժերի անդամների կողմից, որոնք մասնակցել են հոկտեմբերի 7-ին Իսրայելում տեղի ունեցած ջարդերին: