Գազայի հատվածում ասում են, որ իսրայելական բանակի դպրոցները գնդակոծելու հետեւանքով զոհվածների և վիրավորների 80 տոկոսը երեխաներ են
Գազայի հատվածում ասում են, որ իսրայելական բանակի դպրոցները գնդակոծելու հետեւանքով զոհվածների և վիրավորների 80 տոկոսը երեխաներ են

Իսրայելական բանակի կողմից Գազա քաղաքի դպրոցները ռմբակոծելու հետեւանքով զոհվածների եւ վիրավորների 80 տոկոսը երեխաներ են, հայտնում է Al-Jazeera-ն՝ հենվելով տեղական աղբյուրների վրա։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ իսրայելական բանակը ռմբակոծել է Հասան Սալամայի և Նասրի դպրոցները։ Ընդհանուր առմամբ, դպրոցական շենքերում պատսպարված 30 ներքին տեղահանված անձ է զոհվել։

«Ալ-Ջազիրա»-ն գրում է, որ ռմբակոծությունից հետո փլատակների տակ բազմաթիվ մարդիկ են թաղված։

Իսրայելի զինվորականները Խան Յունիս քաղաքի հարավային և հարավարևելյան հատվածներից տարհանման նոր հրաման են արձակել։

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության արդյունքում զոհվել է առնվազն 39583 մարդ, վիրավորվել՝ 91398-ը։