Գազայի հատվածում ասում են, որ իսրայելական բանակը ռմբակոծությունից չորս օր առաջ զգուշացրել է Ալ-Ահլի հիվանդանոցին՝ տարհանվել
Գազայի հատվածում ասում են, որ իսրայելական բանակը ռմբակոծությունից չորս օր առաջ զգուշացրել է Ալ-Ահլի հիվանդանոցին՝ տարհանվել

Գազայի հատվածում ասում են, որ իսրայելական բանակը ռմբակոծությունից չորս օր առաջ զգուշացրել է Ալ-Ահլի հիվանդանոցին՝ տարհանվել։

Գազայի հատվածի առողջապահության փոխնախարար Յուսեֆ Աբու ալ-Ռիշին հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին երկու արկ է ընկել հիվանդանոցի տարածքում, իսկ հաջորդ օրը Իսրայելի պաշտպանության ուժերը կապ են հաստատել հոսպիտալի մենեջեր բժիշկ Մահերի Այադի հետ և քննադատել նրան հաստատությունից չտարհանվելու համար։

«Նրանք հիվանդանոցի մենեջերին ասացին, որ երեկ ձեզ երկու արկով զգուշացրել են, ինչո՞ւ մինչ այժմ չեք լքել հիվանդանոցը»,- ասել է Յուսեֆ Աբու ալ-Ռիշը։