Գազայի հատվածից հրթիռային հարված է հասցվել Իսրայելի Նետիվոտ քաղաքի ուղղությամբ
Գազայի հատվածից հրթիռային հարված է հասցվել Իսրայելի Նետիվոտ քաղաքի ուղղությամբ։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ արաբական անկլավից Նետիվոտի ուղղությամբ արձակվել է ավելի քան 50 հրթիռ։
Քաղաքապետարանի տվյալներով՝ քաղաքում նկատվում են հրթիռային գործողություններ, սակայն զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Ըստ տեղեկությունների՝ հրթիռները հարվածել են խանութին և պահեստին։
Նետիվոտի վրա հարձակումը Գազայի հատվածից վերջին շաբաթների ընթացքում ամենախոշոր հրթիռային հարձակումն է: