Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 54 մարդ
Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 54 մարդ։
«Ասոշիեյթեդ Փրես»-ը հայտնել է, որ անցած գիշեր քաղաքի վրա տասը ավիահարված է հասցվել։
Ռմբակոծության հետևանքով զոհվել է մեկ ընտանիքի 12 անդամ, այդ թվում՝ լրագրող, որը աշխատում էր կատարական «Ալ Արաբի» հեռուստաընկերությունում։
Գազայի հատվածի տարբեր շրջաններ արդեն երկրորդ օրն է, ինչ ինտենսիվորեն ռմբակոծվում են։ Associated Press-ի տվյալներով՝ մայիսի 14-ի գիշերը արաբական անկլավի հարավում և հյուսիսում տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, այդ թվում՝ մոտ 20 երեխա։
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի՝ Գազայի հատվածը գրավելու և հարյուր հազարավոր մարդկանց բռնի տեղահանելու ծրագիրը «ավելի ու ավելի է մոտենում ոչնչացմանը»։