Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում իսրայելական ռազմական ավիացիայի իրականացրած ռմբակոծությունների հետեւանքով զոհվել է 93 մարդ
Ղազի հատվածի Խան Յունիս քաղաքում իսրայելական ռազմական ավիացիայի իրականացրած ռմբակոծությունների հետեւանքով զոհվել է 93 մարդ։ Գազայի առողջապահական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում մահացել է 8306 մարդ, այդ թվում՝ 3457 երեխա, 2136 կին և 480 տարեց։
Իսրայելի ավիահարվածների արդյունքում տուժել է առնվազն 21048 մարդ։
Մինչ այժմ անհետ կորած է համարվում 1950 մարդ, այդ թվում՝ 1050 երեխա։
Ալ-Քուդսի հիվանդանոցը իսրայելական բանակից մշտական նախազգուշացումներ է ստանում տարհանման մասին: