Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրի զանգվածային գերեզմանում 210 մարդու դի է հայտնաբերվել
Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրի զանգվածային գերեզմանում 210 մարդու դի է հայտնաբերվել

Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրի զանգվածային գերեզմանում 210 մարդու դի է հայտնաբերվել։ «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ Խան Յունիսը, որտեղից ապրիլի 7-ին մեկնել են իսրայելական զորքերը, ամիսներ շարունակ շարունակվող ռմբակոծությունների արդյունքում վերածվել է ավերակների։

Խան Յունիսում իսրայելական ռազմական գործողության արդյունքում մոտ 500 մարդ անհետ կորած է համարվում։

Հաղորդվում է, որ իսրայելական բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։

Հոկտեմբերի 7-ից հետո Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 34 հազարը, իսկ վիրավորներինը՝ 76800-ը։