Գազայի հատվածի նախկին դպրոցի շենքի վրա Իսրայելի հարձակման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել
Գազայի հատվածի նախկին դպրոցի շենքի վրա Իսրայելի հարձակման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել

Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ հարձակումներն իրականացվել են Գազայի կենտրոնում գտնվող նախկին դպրոցի շենքի վրա։

«Մինչ հարվածները մի շարք քայլեր են ձեռնարկվել՝ նվազեցնելու խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու վտանգը։ Այդ թվում՝ ճշգրիտ զինամթերքի, օդային հսկողության և լրացուցիչ հետախուզության կիրառում»,- ասել են Իսրայելի պաշտպանության բանակում։

Իսրայելը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը և այլ ահաբեկչական խմբավորումները իրենց գործողությունների համար պարբերաբար օգտագործում են դպրոցները, ապաստարանները և պաշտպանված հաստատությունները, իսկ այնտեղ գտնվող խաղաղ բնակիչները՝ որպես կենդանի վահան: