Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների հետեւանքով Գազայում մահացածների թիվը հասել է 1900-ի
Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 1900 մարդ, վիրավորվել՝ 7696-ը։ Այս մասին տեղեկություն է տարածում Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
Ըստ տեղեկությունների՝ մահացածների թվում կա 614 երեխա և 370 կին։
Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ Իսրայելի տարածքում սպանվել է մինչև 1500 պաղեստինցի ահաբեկիչ։
Հաղորդվում է նաեւ, որ Հորդանան գետի արեւմտյան ափին զոհերի թիվը հասնում է 49-ի, իսկ փախստականների թիվը գերազանցում է 950-ը։