Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետեւանքով զոհվել է 4 137 մարդ
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4000-ը։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների հետեւանքով զոհվել է 4 137 մարդ, այդ թվում՝ 1661 երեխա։
Գազայի հատվածում այս պահի դրությամբ ավելի քան 4 000 մարդ անհետ կորած է համարվում, իսկ Իսրայելի ավիահարվածների արդյունքում ընդհանուր առմամբ վիրավորվել է 13 260 մարդ:
Համաձայն տարածված տեղեկությունների՝ Գազայի հատվածի հիմնական հիվանդանոցներն ու 21 բժշկական կենտրոններն այլևս չեն գործում։