Գազայի հատվածի առողջապահական ծառայությունը հայտարարել է, որ անցած գիշեր իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհվել է 92 մարդ
Գազայի հատվածի առողջապահական ծառայությունը հայտարարել է, որ անցած գիշեր իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհվել է 92 մարդ

Գազայի հատվածում անցած գիշեր Իսրայելի ռազմական գործողության արդյունքում 92 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Գազայի հատվածի առողջապահական ծառայությունը։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ հարձակման թիրախը եղել է Ռաֆահ քաղաքի Մանկապարտեզի շենքը, որտեղ ապաստան են գտել հարկադիր վերաբնակներ։ Զոհերի թվում երկու երեխա կա։

Իսրայելական բանակը շարունակում է գործողությունները Խան Յունիս քաղաքում և արաբական անկլավի հյուսիսային հատվածում։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ռմբակոծվել են «ՀԱՄԱՍ»-ի մի քանի թիրախներ, այդ թվում՝ ենթակառուցվածքների և հրթիռների արձակման վայրեր։

Իսրայելական բանակը գործողություն է իրականացնում նաև Հորդանան գետի արեւմտյան ափին, որտեղ անցած գիշեր 14 մարդ է ձերբակալվել։