Գազայի հատվածի առողջապահական ծառայություն – Անցած մեկ օրում Իսրայելի ռազմական գործողության ընթացքում առնվազն 86 պաղեստինցի է զոհվել, 113-ը վիրավորվել
A view of damaged buildings in the Gaza Strip, amid the ongoing conflict between Israel and Palestinian Islamist group Hamas, as seen from southern Israel, February 29, 2024. REUTERS/Amir Cohen
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 86 պաղեստինցի է զոհվել, 113-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Գազայի հատվածի առողջապահական ծառայությունը։
Արաբական անկլավի առողջապահական ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում մահացել է 30 717 մարդ։ Միաժամանակ, իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ թվերը, որոնք հնարավոր չէ ստուգել, չեն տարբերում մարտիկներին խաղաղ բնակիչներից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ ավելի քան 8000 մարդ պետք է տարհանվի Գազայից դուրս բուժման նպատակով: