Գազայի հատվածի առողջապահական ծառայության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Իսրայելի ռազմական գործողության արդյունքում 190 մարդ է զոհվել
Իսրայելի ռազմական գործողության ընթացքում վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է 190 մարդ, հայտնում է Գազայի հատվածի առողջապահական ծառայությունը։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ արաբական անկլավում վերջին մեկ օրում ռմբակոծությունների և այլ տեսակի մարտերի հետևանքով վիրավորվել է 340 մարդ։
Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր մարտերի ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է 25295 մարդ, առնվազն 63000-ը վիրավորվել է։ Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մոհամմադ Շթայեն աշխարհին կոչ է արել դիտարկել Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։