Գազայի հարավում Իսրայելի ավիահարվածների հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են
Գազայի հարավում Իսրայելի ավիահարվածների հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են

Գազայի հարավում Իսրայելի հարձակման հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Տեղացիները նշում են, որ հարձակումը տեղի է ունեցել Խան Յունիսից արևմուտք՝ փախստականների բնակավայրի վրա։

«40 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ վիրավորվել, շատերը դեռևս փլատակների տակ են»,- «BBC»-ին ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։

Բարեգործական կազմակերպություններից մեկի կամավորներն ասում են, որ երեք պայթյուն են լսել, իսկ օգնության հասածները ապշել են աղետի մասշտաբներից։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը նշում է, որ իսրայելցի զինվորականները հարձակում են սկսել «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչների վրա, որոնց հրամանատարա-կառավարման կենտրոնը գտնվում էր Խան Յունիս հումանիտար գոտում։

Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց մահվանը, ապա, ըստ Դանիել Հագարի, Իսրայելը քայլեր է ձեռնարկել այդ ռիսկը նվազեցնելու համար։

«Գազայում ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են չարաշահել քաղաքացիական և հումանիտար ենթակառուցվածքները», – ասել է խոսնակը։