Գազայի առողջապահության նախարարությունում հայտնում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակման հետևանքով Գազայում առնվազն 45 մարդ է զոհվել

14:38, 21.05.2025

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակման հետևանքով Գազայում զոհվել է առնվազն 45 մարդ։ Այս մասին տեղեկություն է տարածում Համասի վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարությունը։ Զոհերի թվում կան կանայք և մանկահասակ երեխաներ։

Իսրայելը հայտնում է, որ ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ քաղաքացիական զոհերը հնարավորինս նվազեցնելու համար։

Համասի վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 53,500 մարդ։

Նմանատիպ