Գազայի առողջապահության նախարարություն - Գազայում զոհերի թիվը հասել է 4651-ի
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 4651-ի։ Այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
BBC-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում տուժել է 14245 մարդ։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 24 ժամում մահացել է 266 պաղեստինցի, այդ թվում՝ 117 երեխա։