Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է Գազայում մարդասիրական օգնության սպասող առնվազն 29 մարդ, վիրավորվել՝ 155-ը 
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է Գազայում մարդասիրական օգնության սպասող առնվազն 29 մարդ, վիրավորվել՝ 155-ը 

ՀԱՄԱՍ-ի ղեկավարած Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 29 մարդ, ովքեր սպասում էին մարդասիրական օգնության, զոհվել են Գազայում իսրայելական երկու առանձին հարձակումների արդյունքում։ Այս մասին գրում է Reuters-ը։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի կենտրոնական հատվածում մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի վրա օդային հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, իսկ հյուսիսային հատվածում՝ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ։

Նրանց տվյալներով՝ տուժել է 155 մարդ։