Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած օր ու գիշեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 49 մարդ, վիրավորվել՝ 219-ը
Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած օր ու գիշեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 49 մարդ, վիրավորվել՝ 219-ը

Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած օր ու գիշեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 49, վիրավորվել՝ 219 մարդ։

Գործակալությունը մտավախություն ունի, որ այս թիվը կարող է ավելանալ, քանի որ փլատակների տակ մնացածներին փրկելու փրկարարական գործողությունը շարունակվում է։

Զոհվածների մեծ մասը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա բնակավայրում է, որտեղ հրթիռակոծությունը տեղի է ունեցել երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում։