Գազայի առողջապահական ծառայության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհվել է 196 մարդ
Գազայի առողջապահական ծառայության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհվել է 196 մարդ

Անցած օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհվել է 196 մարդ,- այս մասին, ըստ լրատվամիջոցների, հայտնում է Գազայի առողջապահության ծառայությունը։

Արաբական անկլավում ասում են, որ բուժհաստատություններն ընդունել են 499 վիրավորի։

Գազայի առողջապահական ծառայությունը նշել է, որ մահացածների մի մասը դեռևս մնում է փլատակների տակ։

Առկա տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 7-ից հետո Գազայի հատվածում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 18605-ի, վիրավորվել՝ 50594-ը։ Զոհերի թվում են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության 134 և Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեկ աշխատակից։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենի խոսքով՝ Գազայի հատվածում պատերազմը կշարունակվի միջազգային աջակցությամբ կամ առանց դրա։ Ըստ տեղեկությունների՝ այսօր Գազայի հատվածից հերթական հրթիռային հարձակումն է իրականացվել Իսրայելի վրա։ Աշդոդ քաղաքում իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը վեց հրթիռ է խոցել, իսկ հրթիռներից մեկի բեկորն ընկել է սուպերմարկետի վրա։ Միաժամանակ, այսօր Իսրայելը հերթական անգամ ռմբակոծել է Լիբանանում գտնվող Հեզբոլլահի դիրքերը։