Գազա քաղաքում իրականացված գործողության արդյունքում իսրայելական բանակը կարողացել է ոչնչացնել տեղացի մոտ 100 մարտիկի
Գազա քաղաքում իրականացված գործողության արդյունքում իսրայելական բանակը կարողացել է ոչնչացնել տեղացի մոտ 100 մարտիկի

Գազա քաղաքում իրականացված գործողության արդյունքում իսրայելական բանակը կարողացել է ոչնչացնել մոտ 100 տեղացի մարտիկի։

Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ ահաբեկչական խմբավորումներին պատկանող 100 տարբեր վայրեր ոչնչացվել են։

Շուջայա թաղամասում գործողությունը սկսվել է հունիսի 27-ին։ Իսրայելի ռազմական ավիացիան անցած օրվա ընթացքում 50 թիրախ է ոչնչացրել արաբական անկլավում։

Գազայի հատվածի առողջապահության դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը։

Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան ժամանել է Կատար՝ Իսրայել-Գազա հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների համար։

Իսրայելի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան առանց բանակցային թիմի կհանդիպի Կատարի վարչապետ Մուհամեդ ալ Թանիի հետ: