Գախարիայի հրաժարականի մասին տեղյակ էինք մի քանի մարդ. Մամուկա Մդինարաձե
Գախարիայի հրաժարականի մասին տեղյակ էինք մի քանի մարդ. Մամուկա Մդինարաձե

Իրակլի Ղարիբաշվիլին առաջին իսկ րոպեներից առանձնացված թեկնածուներից մեկն էր, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեն:

Ըստ նրա, երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին, կառավարության ձևավորման վերաբերյալ որոշումները պետք է արագ ընդունվեն:

«Քանի որ մենք այսօր առավոտից սովորական իրավիճակ չենք ունեցել, և դուք գիտեք, որ վարչապետ Գախարիայի հրաժարականը անսպասելի էր թիմի անդամների մեծ մասի համար, բացառությամբ մի քանի անձանց, որոնց հետ նա ինչ-որ շփում է ունեցել այդ հարցի շուրջ մինչ հայտարարություն անելը: Այս արտառոց իրավիճակի պատճառով, միևնույն ժամանակ, երբ երկրում, ցավոք, կա նման քաղաքական ուժ ՝ իր վարկանիշով երկրորդը կամ հասարակության կողմից աջակցությամբ, որը փորձում է ստեղծել քաղաքական ճգնաժամ և երկիրը քաշել քաոսի մեջ, մենք պետք է արագ որոշումներ կայացնենք: Այդ պատճառով մենք դրա մասին սկսեցինք մտածել Գիորգի Գախարիայի հայտարարությունից շատ շուտ: Իրակլի Ղարիբաշվիլին առանձնացող թեկնածուներից մեկն էր հենց սկզբից, առաջին իսկ րոպեներից, երբ մենք սկսեցինք քննարկել այն հարցը: Գործնականում սրա վերաբերյալ արդեն կարծիք էին ձ.ավորել առաջնորդները: Ես կարող եմ ձեզ ասել, որ այլ թեկնածուի մասին չենք խոսել: Քաղաքական խորհրդի կողմից միաձայն աջակցություն կար, ապա, ինչպես արդեն ասացի ձեզ, մեծամասնության կողմից լիակատար աջակցություն կա», – հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:

«Վրացական երազանք»-ը Իրակլի Ղարիբաշվիլիին անվանել է որպես վարչապետի թեկնածու: